25/05/2017 17:10
Չինական ակումբները հարկ կվճարեն արտասահմանցի ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար
Կորուստներ բերող չինական ֆուտբոլային ակումբները ստիպված կլինեն հարկ վճարել արտասահմանցի ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, փոխանցում է Sports.ru-ն՝ հղում անելով ՉՖԱ-ի մամուլի ծառայությանը:
Այն լինելու է խաղացողի համար վճարված տրանսֆերի չափ, իսկ այդ գումարը գնալու է տեղական ֆուտբոլի զարգացմանը:
Նորամուծությունն ուժի մեջ կմտնի տրանսֆերային պատուհանի բացումից հետո, որը տեղի կունենա հունիսի 19-ին: