25/05/2017 18:23
Ռուսաստանն ու Իրանը կնքել են «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքը
Ռուսաստանի և Իրանի միջև «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքը կնքված է։ Իրանը սպասում է ռուսական կողմի վավերացմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, փոխանցում է РИА Новости-ն։
«Գործարքը կնքված է։ Այժմ մենք սպասում ենք միայն ռուսական կողմի վավերացմանը։ Բարդություններ չեն ծագել, պայմանագիրը ստորագրել ենք, կողմերի միջև ամեն ինչ համակարգված է», - ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ «նավթ՝ ապրանքի դիմաց» ծրագրի շրջանակում Իրանի և ՌԴ-ի համագործակցությունը կարող է սկսվել արդեն 2017 թվականին։