26/05/2017 17:30
Մանչեսթերի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է մեկ տարվա ընթացքում
Մանչեսթեր քաղաքում ահաբեկչություն իրականացրած Սալման Աբեդին հարձակումը ծրագրել էր մեկ տարվա ընթացքում, փոխանցում է ТАСС-ը` հղում անելով Times-ին:
Հրատարակության տվյալներով` Աբեդին մեկ տարի առաջ բանկային հաշիվ էր բացել, սակայն այն օգտագործել էր միայն ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
Կասկածներից խուսափելու համար, նա ապրիլի կեսերին մեկնել էր Լիբիա։ Նաև երկու անգամ եղել է Մանչեսթրի մոտակայքի խանութներում, որտեղ հնարավոր է գնել այն ամենն, ինչ հարկավոր է սեփական ձեռքերով ռումբ պատրաստելու համար։
Վերադառնալով Լիբիայից, մինչ հարձակումն իրականացնելը, նա բնակարան է վարձակալել Մանչեսթերի կենտրոնում, որտեղ էլ հավաքել է պայթուցիկ սարքը։
Վերջին տվյալով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 72 մարդ, որոնցից 23-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։