26/05/2017 09:10
ԱԺ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով. «Հրապարակ»
«ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում։ Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում պետբյուջեից։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Պարզվել է նաև, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում։ Բանն այն է, որ դեռևս Հովիկ Աբրահամյանի ժամանակներից ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակն ուռճացվել է անպետք, չգործող փորձագետներով, վարչություններով, օգնական-խորհրդականներով, հետո դրանց գումարվել են Գալուստ Գրիգորիչի նշանակումները, նա էլ է համալրել աշխատակազմը։ Այժմ խոսք է գնում այն մասին, որ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով», - հավելել է թերթը։