26/05/2017 09:15
Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուր գա Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը»։
Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Սարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել։
Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյանը հանդիպումների արդյունքը եղավ այն, որ վերջերս «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, մի փաստ, որը ուշադրության չարժանացավ, բայց շատ կարևոր էր հենց այս, հնարավոր, տանդեմի տեսանկյունից և կոնտեքստում»։