26/05/2017 11:25
Brent տեսակի նավթի գինը մայիսի 15-ից հետո առաջին անգամ ցածր է 51 դոլարից
Լոնդոնի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մատակարարումների գինը նվազել է 0,76 տոկոսով՝ կազմելով 50.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Վերջին անգամ Brent տեսակի նավթի գինը 51 դոլարից ցածր էր մայիսի 15-ին:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0,31 տոկոսով՝ հասնելով 48,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: