Մեծերի հետ շատ էի շփվում ու նրանք անընդհատ ինձ մղում էին «մոդային» հետևելուն ու սիրած աղջիկ ունենալուն. Արսեն Ջուլֆալակյան

26/05/2017 20:17

Մեծերի հետ շատ էի շփվում ու նրանք անընդհատ ինձ մղում էին «մոդային» հետևելուն ու սիրած աղջիկ ունենալուն. Արսեն Ջուլֆալակյան


Մանկության ու պատանեկության ամենաջերմ հուշերը կապված են լինում դպրոցական տարիների հետ: Ու եթե այդ տարիներին երազում ենք դպրոցն ավարտելու մասին, ապա հաջորդող բոլոր տարիներին վերհիշում ու կարոտում ենք հենց այդ օրերը…

Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան թիվ 9 միջնակարգ դպրոցի սան, Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանի դպրոցական հիշողությունները միայն դրական են ու վառ: Խոստովանում է՝ կարոտում է այդ տարիները՝գիտակցելով, որ դրանք այլևս անցյալում են:

«Հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել, որոնցից ոմանք, ցավոք, այլևս մեր կողքին չեն: Շատ համախմբված ու լավ դասարան եմ ունեցել, բոլոր երեխաներն էլ մաքուր ու անկեղծ էին: Այն փուլն էր, երբ դեռ չկային ժամանակակից տեխնոլոգիաները՝ հեռախոս, iPad և այլն, շփումը ոչ թե վիրտուալ, այլ իրական տիրույթում էր: Քանի որ դպրոցի դահլիճ չունեինք, Վերջին զանգի հանդեսն անցկացրեցինք Գյումրու Դրամատիկական թատրոնի բեմում», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ա. Ջուլֆալակյանը:

Ըմբշամարտիկը նկատում է՝ դպրոցական կյանքը միօրինակ չի անցել, և՛ ուրախ, և՛ տխուր օրեր է ունեցել: Ու անմիջապես էլ մանրամասնում է՝ տխրությունն, իհարկե, գնահատականների հետ է կապված եղել.

«Այն ժամանակ փոքր էինք, չէինք հասկանում, գնահատականի «մրցավազք» էր… Բայց, դե ուրախ օրերն ավելի շատ էին, էքսկուրսիաների էինք գնում, միասին ծնունդներ էինք նշում, խնջույքներ կազմակերպում»:

Արսենը չի ժխտում՝ գերազանցիկ լինելով հանդերձ, նույնիսկ դասերից փախուստ է կազմակերպել, կանխավ մտածելով՝ հետագայում հիշելու հրաշալի առիթ կլինի:

«Որոշ փախուստների համար շատ լուրջ պատժվել ենք, որոշների համար էլ ուսուցիչներն ըմբռնումով են մոտեցել: Մեր փախուստն առանձնանում էր նրանով, որ գնում էինք այգի, կառուսել նստում, ձնագնդի խաղում… Մի խոսքով, լեցուն ու հետաքրքիր դպրոցական կյանք եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ թե՛ համադասարանցիներիս, թե՛ ուսուցիչներիս», - նշեց մեր զրուցակիցը:

Հիշում է՝ 3-րդ, թե 4-րդ դասարանում էր, մոռացել էր ուսուցչի հանձնարարած բանաստեղծությունն անգիր սովորել: Ուսուցիչն էլ 2 նշանակեց.

«Հետագայում պարզվեց, որ այդ գնահատականը դիտավորյալ է նշանակել, որ զգոնությունս բարձր պահի, բայց մատյան չի անցկացրել: Բայց ես երեխա էի, այնքան վատ էի զգացել այդ 2 թվանշանից, որ դասից հետո տուն չգնացի: Մայրս ամբողջ թաղամասում ինձ փնտրեց, գտավ ու երբ իմացավ երկուս եմ ստացել, մի լավ ծեծեց: Հետո դպրոց տարավ, ու հասկանալով, որ թվանշանս մատյան չի անցել, հանգստացավ: Պարզվեց, նա ինձանից առավել վատ է զգում, երբ ցածր գնահատական եմ ստանում»:

Թեև դասընկերների մեծ մասն այսօր արդեն Հայաստանում չի բնակվում, սակայն, հնարավորության դեպքում, հանդիպելու առիթը բաց չեն թողնում՝ լինի դա 2, 3, թե 5 տարին մեկ:

Ի դեպ, ասում են, մարդու կյանքում ամենամաքուր ու ջերմ սերը հենց այդ տարիներին է ծնվում, երբ սիրո դրսևորումն արտահայտվում է միմյանց ձեռք բռնելով, տնից դպրոց ու դպրոցից տուն միմյանց ուղեկցելով:

«Ե՛վ մանկապարտեզում, և՛ դպրոցում սերեր եմ ունեցել: Երևի պատճառն այն է, որ մեծերի հետ շատ էի շփվում ու նրանք անընդհատ ինձ մղում էին «մոդային» հետևելու ու սիրած աղջիկ ունենալու… Շատ լավ հիշողություններ ունեմ մարտի 8-ի, Ամանորի ու ծննդյան տոների հետ կապված, երբ փորձում էի անակնկալներ մատուցել: Փորձը մեկ հաջողվում, մեկ՝ չէր հաջողվում, նվերը մեկ վերցնում, մեկ՝ չէին վերցնում… Բջջային հեռախոսներ չկային, պետք է տուն զանգեիր, որ ձայնը լսեիր: Նման երեխայական բաներ բոլորս ենք արել, բայց դա էլ իր քաղցրությունն ուներ … Դպրոցական սերս մի քանի տարի է տևել. նրան սիրել եմ 2-րդ դասարանից մինչև 5-6-րդ դասարանը: Անունը չեմ բարձրաձայնի: Առավել հասուն տարիքում հասկացանք, որ միմյանց համապատասխանում ենք որպես քույր և եղբայր, քան սիրահարներ, ու շատ լավ ընկերներ դարձանք», - ժպիտով հիշեց մարզիկը:

2004 թվականին, երբ դպրոցն ավարտեց, Արսեն արդեն Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր էր, ճանաչվել էր Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ: Բայց դա նրան չխանգարեց ձեռնամուխ լինել Վերջին զանգի ակտիվ կազմակերպմանը: Ավարտական երեկոների ընթացքում ավանդական դարձած միջադեպերից էլ ստացվեց խուսափել արդեն ճանաչման շնորհիվ:

«Միջոցառման կազմակերպման մոտ 70 տոկոսն ինքս ստանձնեցի. պարի ուսուցիչ գտնել, հանդեսը կազմակերպել, սցենար գրել, գումար հավաքել, ռեստորան վարձել՝ այս բոլոր հարցերում ակտիվորեն ներգրավված եմ եղել: Ինչ վերաբերում է ավարտական խնջույքին, հավատացեք, լուրջ խուսակցություններ չեղան: Հիմնականում, նման միջադեպերի պատճառ է դառնում այն, որ աղջիկների «ուզող» տղաները «պապայի» կամ «մամայի» ավտոմեքենաներով գալիս ու փորձում են ինքնադրսևորվել, իրենց ցույց տալ՝ արդյունքում հարամելով ամբողջ խնջույքը: Այդ ժամանակ, օգտագործելով անունս, կապերս ու ընկերությունս, հնարավոր եղավ մինչև միջոցառումը հանդիպել բոլոր այն տղաներին, ովքեր կարող էին այդ օրը ակտիվ լինել, ու խնդրել, որ այդ օրը մեզ չխանգարեն: Ամեն ինչ շատ լավ ստացվեց:», - նկատեց նա:

Ա. Ջուլֆալակյանի առաջարկը՝ խնջույքից հետո 2-3 օրով ամբողջ դասարանով մեկնել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը՝ չընդունվեց, քանիզի աղջիկների ծնողները պահպանողական էին:

«Համեմատաբար հեշտ կլյանքն արդեն ավարտվեց, լուրջ բաներ են սպասվում առջևում: Վստահ եմ՝ ընդամենը մի քանի տարի հետո կկարոտեք այս տարիները:Կյանքի ամեն փուլն իր հետաքրքրությունն ու յուրահատկությունն ունի: Ցանկանում եմ, որ այսօրվա օրը լավ անցկացնեք ու միայն դրական հուշեր ձեզ հետ տանեք»,- Aysor.am-ի հետ զրույցը նորավարտ դպրոցականներին ուղղված մաղթանքով ավարտեց Արսեն Ջուլֆալակյանը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք 27/11/2024 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները 27/11/2024 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան 27/11/2024 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ 27/11/2024 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով 27/11/2024 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ 27/11/2024 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում 27/11/2024 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 27/11/2024 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է 27/11/2024 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով 27/11/2024 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն 27/11/2024 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին 27/11/2024 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն 27/11/2024 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում 27/11/2024 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան 27/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 27/11/2024 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է 27/11/2024 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը 27/11/2024 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ 27/11/2024 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները 27/11/2024 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը 27/11/2024 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է 27/11/2024 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար 27/11/2024 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը 27/11/2024 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը