26/05/2017 21:30
Տոտտին ղեկավարությանն ու մարզչական շտաբին չի հրավիրել հրաժեշտի ընթրիքին
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել կարիերան ավարտելու առթիվ, փոխանցում է Championat.com-ը:
Մայիսի 28-ին հարձակվողն իր կարիերայի վերջին հանդիպումը կանցկացնի՝ Ա Սերիայի 38-րդ տուրում մրցելով «Ջենոայի» հետ:
Կայացրած որոշումից հետո 40-ամյա ֆուտբոլիստը թիմին հրավիրել է ընթրիքին: Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, երեկույթին մասնակցել են բացառապես ֆուտբոլիստները: Ղեկավարությունից և մարզչական շտաբից ոչ ոք ներկա չի եղել ընթրիքին:
Երեկոյի վերջում ֆուտբոլիստները լուսանկարվել են, որն էլ Տոտտին հրապարակել է Թվիթերի իր էջում:
Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայի» սան է և ակումբում հանդես է գալիս 1993 թվականից: