27/05/2017 09:28
Սերժ Սարգսյանն աշնանը ստիպված կլինի կրկնել «Կարեն ջան, սիրուն չի» հայտնի օպերացիան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Դպրոցների օպտիմալացման ծրագիրը ՀՅԴ նախարար Լևոն Մկրտչյանի համար հոգս է դարձել։ Կրճատումների հարցը բողոքի ալիք է բարձրացրել, իսկ այն ուղղվելու է նախևառաջ ոլորտի պատասխանատուի դեմ։
Չի բացառվում, որ առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպվեն, ավելին՝ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն աշնանը ստիպված կլինի կրկնել «Կարեն ջան, սիրուն չի» հայտնի օպերացիան։ Առաջին փուլում 20 հաստատություն է փակվելու, 5-ը՝ Երևանում։ Ի դեպ, խոսվում էր, որ փակվելու են մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, սակայն առաջին 5-ում, մեր տեղեկություններով, սովորում է 100-ից պակաս աշակերտ»։