27/05/2017 09:24
ՊՆ-ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Պաշտպանության նախարարությունում առաջիկայում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչության պետեր, նաև՝ ԶՈւ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ։
«Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեին երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո։ ԶՈւ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը։ Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջևում են», - հավելել է թերթը: