27/05/2017 17:30
Ռոնալդուն ինքնակամ կվճարի 6 մլն եվրո փոխհատուցում հարկերից խուսափելու համար
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մեղադրվել էր հարկերից խուսափելու համար, ինքնակամ կվճարի 6 մլն եվրո, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Marca-ին:
Դա կթույլատրի «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին խուսափել քրեական գործ բացվելուց:
Ավելի վաղ Իսպանիայի հարկային ծառայությունը Ռոնալդուին մեղադրել էր 5 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար: