28/05/2017 19:16
Նախագահը պարգևատրել է Հենրիխ Մխիթարյանին (Լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հենրիխ Մխիթարյանին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով», - ասված է նախագահի հրամանագրի մեջ։