29/05/2017 12:51
Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովված է տեսադիտարկման սարքերով. Մովսես Հակոբյան
Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ ՀՀ սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով», - ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նա նշեց. «Սահմանին վիճակը կայուն է, կա որոշակի լարվածություն, սակայն մեր ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»: