29/05/2017 11:52
Էդին Ջեկոն՝ Իտալիայի առաջնության լավագույն ռմբակու
Ֆուտբոլի Իտալիայի ավարտված առաջնության լավագույն ռմբակու դարձավ Հռոմի «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը խփեց 29 գոլ, փոխանցում է Sports.ru-ն:
Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում հայտնվեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որը դարձավ 28 գոլի հեղինակ: «Տորինոյի» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին աչքի ընկավ 26 անգամ, իսկ արգենտինացիներ Գոնսալո Իգուաինն («Յուվենտուս») ու Մաուրո Իկարդին («Ինտեր») խփեցին 24-ական գոլ: