29/05/2017 13:11
Սերխիո Ռամոս. Տոտտին բնածին մարդասպան է
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիին անվանել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, փոխանցում է Chmapionat.com-ը:
40-ամյա իտալացին երեկ վերջին հանդիպումն է անցկացրել հռոմեացիների կազմում:
«Կարծում եմ, որ Տոտտին առանց խնդիրների կարող էր հանդես գալ այլ մեծագույն ակումբում: Նա «բնածին մարդասպան է»:
Մեծագույն ֆուտբոլիստները միշտ էլ եղանակ կգտնեն հարմարվելու նոր թիմին: Պատմության լավագույն ֆուտբոլիստները ցանկում կներառեի Տոտտիին: Անկեղծ հավատում եմ, որ նրան կհիշեն որպես մեծագույն խաղացող»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը: