29/05/2017 18:36
Տեր Շտեգենը երկարաձգել է «Բարսելոնի» հետ պայմանագիրը
Կատալոնական «Բարսելոնը» հայտնել է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, փոխանցում է Championat.com-ը:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ համաձայնագիրն ավարտվում էր 2019 թվականին:
Նոր պայմանգրի համաձայն` Տեր Շտեգենի հրաժարագինը կազմում է 180 մլն եվրո:
«Բարսելոնում» դարպասապահը հանդես է գալիս 2014 թվականից: