30/05/2017 10:42
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներն նվազել են 0.12 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.86 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հուլիսի ֆյուչերսները աճել են 0.19 տոկոսով և հասել 52.19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: