Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի և դրա հիման վրա կստեղծվի հակակոռուպցիոն հանձնաժողով

30/05/2017 10:57

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի և դրա հիման վրա կստեղծվի հակակոռուպցիոն հանձնաժողով


Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հակակոռուպցիոն փաթեթը, որի վրա կառավարությունն ամիսներ շարունակ աշխատում էր: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղյակ է օրենսդրական փոփոխություններից և ներկայացրել առաջարկություններ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և դրա հիման վրա կստեղծվի հակակոռուպցիոն հանձնաժողով:

Այս մարմինը, որը զբաղվելու է երկրում կոռուպցիայի դեմ պայքարով, ունենալու է 5 անդամ, ինչպես նաև աշխատակազմ՝ իր առանձին շենքով, ու ավելի լայն լիազորություններ, քան ունի ներկայիս էթիկայի հանձնաժողովը:

Առաջարկվող փոփոխություններով հակակոռուպցիոն հանձնաժողովը ձևավորվելու է Ազգային ժողովի կողմից, իսկ թեկնածուներին առաջարկելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

«Թեև նախագծով սահմանվում է հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանաջները, սակայն թեկնածուների առաջադրման կարգը սահմանված չէ: Մենք առաջարկել ենք, որ ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և եթե դա հնարավոր չէ, ապա Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունենան թեկնածու ներկայացնել», - ասաց Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն հանձնաժողովն ունենալու է ավելի շատ անկախության երաշխիքներ, քան ներկայիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Ներկայացված նախագծով, ըստ իրավաբանի, սահմանվում է հանձնաժողովի ինքնավարությունը, ֆինանսական անկախությունը, ավելին՝ հանձնաժողովի անդամի անկախության մասին դրույթ կա նախագծում:

Բացի այդ, ըստ Հ. Տիգրանյանի, այս նախագծով ավելի հաջող է սահմանվում «շահերի բախում» եզրույթը, բայց նեղացվել է հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակը:

«Մենք առաջարկել ու ակնկալում էինք, որ շահերի բախումը պետք է վերաբերի նաև հանրային ծառայողներին, բայց նախագծով շահերի բախումը վերաբերում է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Եվ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը նեղացվել է մինչև ընտանիքի կազմի մեջ գտնվող անդամներ, այսինքն՝ տարվա մեջ 183 և ավելի օր ապրում են մեկ տանիքի տակ, վարում են մեկ տնտեսություն ու ներկայացնում են հայտարարագիր: Եվ զոքանչը, չափահաս զավակը կարող են միասին չապրել ու հայտարարագիր չներկայացնել», - բացատրեց Հերիքնազ Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են նաև հայտարարագիր ներկայացնել պաշտոնը թողնելուց հետո ևս 2, 3 տարի, քանի որ այդպիսով վերահսկելի կլինի այն հանգամանքը, թե պաշտոնը թողնելուց հետո արդյոք ձեռ բերված եկամուտները չեն վերածվում կապիտալի:

Ստեղծվելիք հակակոռուպիցոն հանձնաժողովը նաև սպասվում է, որ կլինի կրթական մարմին և կիրականացնի կանխարգելիչ գործառույթներ կոռուպցիայի իրազեկման վերաբերյալ:

«Միայն այն հանգամանքը, որ այս մարմինն ունի ավելի լայն լծակներ ու գործիքակազմ, հույս պետք է որ ներշնչի, որ ինքն ավելի գործուն կառույց կլինի, քան ներկա հանձնաժողովը և շատ ավելի արդյունավետ պետք է աշխատի, որովհետև հանրության հսկողության տակ է ու հաշվետու է իրեն կից ստեղծված հասարակական խորհրդին, ինչը նախատեսվում է նախագծով», - նկատեց Տիգրանյանը:

Նա ընդգծեց, որ հանձնաժողովի անկախության երաշխիքները տրվում են օրենքով, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կնշանակվեն հանձնաժողովի անդամներ ու որքանով կպահպանեն օրենքի պահանջները:

Հարցին, թե արդյոք տեսնում է կառավարության կողմից գործուն քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած, չեմ ուզում անհիմն լավատես լինել: Իհարկե, քաղաքական կամքի մասին խոսել չենք կարող, որովհետև որևէ անգամ չենք նկատում, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք երբևէ դրսևորվել է: Բայց կարծում եմ, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնց առջև կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, և այդ հանգամանքը պետք է ստիպի, որ կառավարությունը անգամ չուզելու պարագայում, անի որոշ քայլեր, որոնք դրական արդյունք պետք է արձանագրեն», - հավելեց Տիգրանյանը;

Այդուհանդերձ, Աժ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված ու արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված հակակոռուպցիան փաթեթի հանրային քննարկում, ըստ Տիգրանյանի, տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ իրենք նախագծի վերաբերյալ վերջին անգամ առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարություն, սակայն արձագանք չունեն:

«Մենք, ճիշտ է, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ենք, բայց որևէ քննարկում չի եղել, ու այդ նախագիծը չի քննարկվել: Կամ գոնե մինչև ԱԺ նիստը պետք է հանրային քննարկում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել», - նկատեց Տիգրանյանը:
 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը