31/05/2017 09:50
Մարտուն Գրիգորյանը՝ փոխնախարար. «Հրապարակ»
Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք և նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։
«Հրապարակ»-ը գրել է, որ տեղեկություն կա, որ այդ տեղը «բացում են» նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար, ով Շիրակում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը՝ զիջելով Արման Սահակյանին և Ֆելիքս Ցոլակյանին։
Ա․ Առաքելյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: «Վաղուց էի այդպես որոշել, ուղղակի մնացի, մի քիչ ուշ դուրս եկա։ Ես ուզում եմ աշխատանքիս տեղը փոխեմ»։ Իսկ ո՞ր ոլորտում եք աշխատելու։ «Կերևա, մի քիչ հանգստանամ՝ հետո»։ Իսկ հնարավո՞ր է, որ ազատել են Մարտուն Գրիգորյանի համար: «Ես չգիտեմ, նման բան չգիտեմ»։