31/05/2017 09:46
Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել. «Ժամանակ»
Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել։ Բանն այն է, որ Հայաստան ներկրող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտարդրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնող «Էն փի սի» ՍՊԸ-ն, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելը՝ 12 հազար դրամ, գրել է «Ժամանակ»-ը:
«Այս ընկերությունը կապվում է օրերս Բավարիայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ։ Ներկրողներից մեկը մեզ հետ զրուցում ասաց՝ հուսով եմ, այլևս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածների համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից», - հավելել է թերթը։