31/05/2017 09:14
Քննարկվում է Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելու-ընտրելու հարցը. «Փաստ»
Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին։
Իշխանական վերնախավում քննարկվում է 2018 թվականին Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելու-ընտրելու հարցը։ ՍԴ նախագահն այն ժամանակ կդառնա 70 տարեկան, այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ ունի, նաև անկուսակցական է, ինչը պարտադիր է նախագահի պաշտոնում նշանակվելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: