31/05/2017 17:37
«Փյունիկն» այլևս Ռուբեն Հայրապետյանին չի պատկանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատում է, որ «Փյունիկ» ակումբն այլևս իրեն չի պատկանում։
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե կլինի մարդ, որը կկարողանա «Փյունիկն» առաջ տանել, ես սիրով այն կհանձնեմ նրան», -Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Հայրապետյանը։
Նա նշեց, որ «Փյունիկը» չի վաճառվել, պարզապես ունի նոր սեփականատեր՝ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը։
Հարցին՝ Սողոմոնյանը նշել էր, որ դիտարկում է ակումբի անունը փոխել, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա իր իրավունքն է։
«Անկեղծ ասած՝ ինձ էլ այդքան դուր չի գալիս այդ անունը, կարող ենք քննարկել ու մի լավ անուն ընտրել», - ասաց ՀՖՖ նախագահը։