31/05/2017 13:04
Ադրբեջանը փորձում է լրացնել տեղեկատվական դաշտը՝ ապատեղեկատվություն տարածելով. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե հայկական կողմը, իբր, գնդակոծել է խաղաղ բնակավայրերը:
«Հայկական Զինված ուժերը երբեք չեն կրակում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Դա ապատեղեկատվություն է», - Aysor.am-ի թղթակցին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Օտվելով հանգամանքից, որ ԼՂՀ ՊԲ-ն սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությունը տարածում է շաբաթը մեկ անգամ, Ադրբեջանը փորձում է լրացնել տեղեկատվական դաշտը՝ ապատեղեկատվություն տարածելով», - նշեց նա: