31/05/2017 19:00
Դավիթ Յուրչենկոն մեզ այս պահին է պետք, եթե չեկավ՝ հավաքականի երեսը չի տեսնի. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ պետք չէ համեմատել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին ու Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին։
«Նրանց երբեք չի կարելի համեմատել` որակական առումով: Հետագայի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին Յուրչենկոն մեզ շատ է պետք, եթե նա հիմա չեկավ հավաքական, ուրեմն մեզ այլևս անհրաժեշտ չի լինի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Հայրապետյանը։
«Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հետ խաղերին, հիմա նա մեզ շատ է պետք: Ես խնդրում եմ, շատ եմ ցանկանում, որ Դավիթը գա: Եթե հիմա չեկավ, այլևս հավաքականի երեսը չի տեսնի: Այս պահին է նա մեզ պետք», - ընդգծեց ՀՖՖ նախագահը։