31/05/2017 17:19
Հայաստանի հողի վրա ինձանից ավելի ամուր կանգնած շատ քիչ մարդ կա. Ռուբեն Հայրապետյանը չի լքի Հայաստանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում լքել Հայաստանը, առավել ևս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
«Ինձանից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա, ես երբեք Հայաստանը չեմ լքի», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Ով որ այդ մասին գրել է, նա է դասալիքը», - հավելեց ՀՖՖ նախագահը։