31/05/2017 12:29
Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրում հայ շախմատիստները հաղթանակ են տոնել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ են տոնել Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:
Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի են խաղացել իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակից ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ:
Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով է սկսել նաև Գաբրիել Սարգսյանը:
Եվրոպայի առաջնության առաջին տուրում պարտություն է կրել Սամվել Տեր-Սահակյանը: