01/06/2017 17:00
Ադրբեջանում խոցում են իրենց թիրախները, նկարահանում դրանք և ներկայացնում իբր հայկական նշանակետերի խոցում. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից այս օրերին տարածվող տեղեկատվությունը, թե իրենք խոցել են հայկական զինված ուժերի հրամանատարական դիտակետ, չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ, կարծես թե, հենց հրետանային զորավարժություններ, որոնց ընթացքում հավանաբար, իրենք իրենց թիրախներն են խոցում, տեսանկարահանում դրանք, և ինչպես շատ հաճախ անում են, զորավարժությունները ներկայացնում են` իբր հայկական նշանակետերի խոցում», - ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով սահմանային ընդնահուր իրավիճակին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիճակը հանգիստ է. «Որպես կրակոցների քանակ` առօրյա սովորական կրակոցներ են»։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նույնը վիճակը վերաբերում է նաև Տավուշին։