01/06/2017 09:29
Օհանյանը Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ չի ներառվի. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին։ Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը:
«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ հազիվ թե ներգրավվի։
«Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերների՝ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայնությունը ստանալու։ Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջինիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ», - հավելել է թերթը։