01/06/2017 13:21
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, առաջնագծում հարաբերական անդորր է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ՝ նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն», - նշված է հաղորդագրությունում: