01/06/2017 13:20
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներն նվազել են 0.95 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.78 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հուլիսի ֆյուչերսները աճել են 2.95 տոկոսով և հասել 50.31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: