01/06/2017 15:22
Ռոնալդու. Կարոտում եմ Անգլիան, այնտեղ ինձ չէին սուլում
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կարոտում է Անգլիային, որտեղ 6 տարի անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, փոխանցում է Championat.com-ը:
«Չեմ սիրում, երբ երկրպագուները սուլում են ինձ: Չպետք է լինի այնպես, որ երկրպագուները սուլեն սիրելի թիմի ֆուտբոլիստին, երբ նա սխալվում է: Ընդհակառակը, պետք է աջակցել թիմի, եթե ինչ-որ բան չի ստացվում: Երբ խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում», նման բան չկար: Հնարավոր է, որ ամեն ինչ մտածելակերպի մեջ է: Կարոտում եմ Անգլիան», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է La Sexta-ն: