01/06/2017 12:52
Հայաստանն այժմ գնում է դեպի 3.2 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
Հայաստանն այժմ գնում է 3.2 տոկոս տնտեսական աճ գրանցելու ճանապարհով, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի աշխատանքների ավարտին, հուլիսին այն հանրության դատին կհանձնվի», - ասաց նախարարը։
Վարդան Արամյանն ընդգդծեց ՝ նախատեսում են ապագա տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7-ից մինչև 5.7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներ։
«Իսկ այս տարի նախատեսել ենք 3.2 տոկոս տնտեսական աճ, մենք մեր ջանքերը գործածելու ենք, որպեսզի 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից մի-փոքր ավելի բարձր կազմի», - նշեց նա։
Հարցին, թե տնտեսական աճի գործոնները որտեղից են գալու, նախարարը պատասխանեց, որ աճի գործոնները գալու են և՛ ներքին, և՛ արտաքին տնտեսության զարգացումներից։