02/06/2017 19:47
«Յուվենտուսի» հետ խաղից առաջ Զիդանը ֆուտբոլիստներին մոտիվացնում է 300 սպարտացիներ ֆիլմով
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղից առաջ ֆուտբոլիստներին մոտիվացնելու հետաքրքիր միջոց է գտել, հայտնում է Championat.com-ը:
Դրա համար ֆրանսիացի մասնագետը որոշել է օգտվել կինոարվեստից և իր ֆուտբոլիստներին որոշ դրվագներ ցուցադրել «300 սպարտացիներ» ֆիլմից:
Մարզիչը ցանկանում է, որ իր սաները տոգորվեն սպարտյան թագավոր Լեոնիդի և նրա մարտիկների ոգով, որոնք առանց վարանելու պատրաստ են եղել ընկնել մարտի դաշտում՝ հանուն հայրենիքի փրկության:
Զիդանը կարծում է, որ ֆուտբոլիստների զգացմունքներն ու խանդավառությունն ավելի լավ է արթնացնել այս ձևով, քան՝ երկարաշունչ ելույթներով:
«Ռեալի» և «Յուվենտուսի» միջև եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում: