02/06/2017 18:51
Շվեյցարիայում «մաքուր օդ արտադրող գործարան» է բացվել
Շվեյցարիայում գործարկվել է մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման՝ աշխարհում առաջին կոմերցիոն համալիրը: Սարքավորումը, որը կարող է տարեկան ավելի քան 900 տոննա CO2 ֆիլտրել, մշակել և հավաքել է Climeworks սթարթափը: Այս մասին հաղորդում է BFM-ը:
Ի տարբերություն մթնոլորտի ուղղակի մաքրման այլ նախագծերի՝ նոր տեխնոլոգիան բարեգործական կամ պետական ֆինանսավորման կարիք չունի. գործարանն աշխատում է կոմերցիոն հիմունքով: Մթնոլորտից դուրս բերված գազը կարելի է օգտագործել սննդի, էներգետիկայի կամ ագրարային արդյունաբերությունում: