02/06/2017 12:39
Մեդվեդևը չեղարկել է Թուրքիայից մատակարարվող մթերքի սահմանափակումները
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեսևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ չեղարկվում են Թուրքիայից մատակարարվող մթերքների սահմանափակումները, հայտնում է Gazeta.ru-ն։
«2015 թվականի նոյեմբերի 30-ին Կառավարության №1296 որոշմամբ հաստատվել է Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ հրամանագրի համաձայն՝ ցուցակից հանել են սառեցված միսը, հավի և հնդկահավի ենթամթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաև մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին ու ելակը։