02/06/2017 12:03
Հայաստանն ու Ռուսաստանը կիսել են հաղթանակը «Մանկական Նոր ալիք-2017» մրցույթում
Կայացել է «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, փոխանցում է РИА Новости-ն:
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է «Արտեկ» մանկական կենտրոնում: Եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրից 13 կատարող. Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա:
Հաղթողի կոչմանն են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը: