02/06/2017 19:12
Հարավային Օսիան պատրաստ է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների միջև
Հարավային Օսիան պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների, նաև Թուրքիայի և Իրանի միջև, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր: Այդ ուրբաթ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի կուլիսներում ТАСС-ին հայտնել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:
Ավելի վաղ Ռազմավիրական ճանապարհի՝ Ռուսաստանն Անդրկովկասին միացնող միակ ճանապարհի վատ վիճակի և դրա հաճախակի փակման պատճառով հնչեցվում էին Վրաստանի և Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի միջով դեպի Ռուսաստան բեռների այլընտրական տարանցման կազմակերպման գաղափարներ:
Բիբիլովը նշել է, որ հնարավոր է համարում բեռների տարանցումը Հարավային Օսիայի տարածքով:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ նախագծում, չգիտեմ, վրացական կողմը կհամաձայնի, թե չի համաձայնի, ամեն դեպքում Հարավային Օսիան պետք է ներկայացված լինի որպես լիարժեք գործընկեր, որպես պետություն, որի տարածքով անցնում է այդ տարանցիկ ճանապարհը, և, համապատասխանաբար, հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության վրա»,-պարզաբանել է Բիբիլովը: