02/06/2017 17:06
Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը չի կարոց մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը որակազրկման պատճառով: