02/06/2017 12:00
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Արտաշես Մինասյանը տոնել է 3-րդ հաղթանակը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն է եղել Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն:
Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ:
3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:
3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: