03/06/2017 13:11
«Փյունիկի» նոր սեփականատերը ամեն ինչ անելու է, որ ակումբն առաջ տանի
Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ «Փյունիկ» ակումբի նոր սեփականատերը լինելու է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբի առաջվա տերերին, ովքեր «Փյունիկում» ունեցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարդան Մինասյանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ անելու է, որ ակումբը լինի առաջատար դիրքերում:
Ակումբի նոր սեփականատիրոջը շնորհակալություն հայտնեց «Փյունիկի» արդեն նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին:
«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն Սողոմոնյանին, ով կարող է մեր գործը շարունակել, կասկած չունեմ, որ հաջողություները նույնպես շարունակելու են քայլել «Փյունիկի» հետ զուգագեռ, մաղթում եմ ակումբին նորանոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ», - նշեց Ռաֆայել Հայրապետյանը: