03/06/2017 17:03
ԵՏՄ-ն ու Հնդկաստանը ԱԱԳ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և Հնդկաստանն ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել, փոխանցում է РИА Новости-ն:
Հայտարարությունը ստորագրվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի և Հնդկաստանի արդյունաբերության ու առեւտրի նախարար Նիրմալա Սիթհարմանի կողմից։
«Մենք այս ճանապարհի ամենասկզբում ենք։ Սովորաբար նման բարդ բանակցություններն ընթանում են մի քանի տարի։ Այդ պատճառով մենք չգիտենք, երբ դրանք կավարտվեն։ Բայց մենք կփորձենք դա անել խելամիտ ժամկետում։ 2-3 տարին շատ հաջող արդյունք կլինի», - ասել է Նիկիշինան։