03/06/2017 15:17
ԵՄ-ն ծրագրում է Կիևին միլիոնավոր եվրոներ հատկացնել Դոնբասի վերականգնման համար
ԵՄ-ում դիտարկվում է Ուկրաինային 50 մլն եվրո հատկացնելու հարցը՝ Դոնբասում մարդասիրական նախագծերի իրականացման և քաղաքային ենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքը։ Այդ մասին պատմել է ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով Յոհանես Հանը Դոնեցկի մարզ իր այցի ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:
Գումարը նախատեսվում է ներդնել Մարիուպոլ քաղաքի զարգացման մեջ, մասնավորապես արդյունաբերական արտադրության, ագրոարդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման մեջ։
Վերջին տարիներին Եվրահանձնաժողովը Կիևին տրամադրել է մոտ 400 մլն եվրո։ Այդ միջոցների մի մասն ուղղվել է Դոնբասում մարդասիրական նախագծերի իրագործմանը։