03/06/2017 11:00
Եվրոպայի առաջնություն. 4-րդ տուրի արդյունքներ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Արտաշես Մինասյանը պարտություն է կրել Յուրի Կուզուբովից:
4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Դավիթ Միրզոյանը:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսել է միանձնյա գլխավորել Յուրի Կուզուբովը: 18 շախմատիստ, որոնց թվում է Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կեսական միավորով:
Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր: