03/06/2017 13:18
Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկում» որոշումներին չի խառնվի. նոր սեփականատեր
«Փյունիկի» նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը դիտարկում է ակումբի անունը փոխելու հարցը:
«Այո, ակումբի անունը փոխելու թեման մեր ուշադրության կենտրոնում է, դիտարկում ենք այդ հարցը, բայց դեռ կոնկրետ որոշում չունենք, թե ինչ անուն կլինի կամ երբ կլինի», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ա. Սողոմոնյանը:
Նա, սակայն, բացելով չակերտները, ասաց, որ դիտարկում են «Արագած» անունը, սակայն դա վերջնական տարբերակը չէ:
Նա նշեց, որ ակումբի հետ կապված մի շարք փոփոխություններ են իրականացնելու:
Aysor.am-ի հարցին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կայացրած որոշումներում դեր խաղալու է, «Փյունիկի» նոր սեփականատերն ասաց, որ ունենալու է միայն որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
«Իսկ մյուս հարցերում դա մեր գործն է, մենք ենք որոշելու», - ասաց Արթուր Սողոմոնյանը: