04/06/2017 21:50
Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս`5:0. Հայաստանի ազգային հավաքականը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսին:
Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Ռուսլան Կորյանը, իսկ 30-րդ րոպեին այն կրկնապատկեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը, սակայն, մեկ գոլով չբավարարվեց. խաղի 40-րդ րոպեին նա ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը`դառնալով դուբլի հեղինակ:
Հավաքականներն ընդմիջման գնացին 3:0 հաշվով:
Հանդիպման երկրորդ կեսում Հայաստանի ազգային հավաքականը կրկին առաջատարի դիրքում էր. 68-րդ րոպեին հավաքականի 4-րդ գոլի հեղինակը դարձավ հարձակվող Արթուր Սարկիսովը:
Իսկ 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը`վերջ դնելով Հայաստանի ազգային հավաքականի գոլառատ ու հաղթական խաղին: