05/06/2017 16:59
Այսօր մեկնարկում է Norway Chess մրցաշարը․ կրկին կմրցեն լավագույնները
Այսօր Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում արդեն 5-րդ անգամ կմեկնարկի Norway Chess գերհզոր մրցաշարը, որն իր շրջանակներում հավաքել է ուժեղագույն 10 շախմատիստի։
Նրանք են՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:
Հիմնական մրցաշարը կսկսվի վաղը՝ հունիսի 6-ին, իսկ այսօր տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողը հնարավորություն կստանա ընտրել իր մեկնարկային համարը։
Norway Chess կայծակնային մրցաշարի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20։30-ին, որի խաղերին կարող եք հետևել այստեղ։