05/06/2017 09:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին կայցելեն Արցախ
Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախի Հանրապետություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Մենք համանախագահներին ներկայացնելու ենք այն իրավիճակը, որ ունենք այսօր։ Ներկայացնլու ենք նրանց վերջին այցից մինչև հունիսի տասը եղած բոլոր խախտումները, և թե մեր կողմից ինչպիսի պատասխաններ են տրվել իրենց խախտումներին», - ասաց Լևոն Մնացականյանը։
Անդրադառնալով շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը՝ ՊԲ հրամանատարը վերահաստատեց, որ հայկական կողմը միշտ կողմնակից է եղել դրան։
«Ադրբեջանական կողմն է, որ միշտ աշխատել է խոչընդոտել դրանց ներդրմանը։ Համանախագահներն էլ են կողմնակից այդպիսի մեխանիզմների ներդրմանը։ Համենայնդեպս իրենք աշխատում են, որ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Լ. Մնացականյանը։