05/06/2017 16:45
2017-ի առաջին եռամսյակում Արցախում 515 երեխա է ծնվել
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ, տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից։
Միայն 400 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 55 երեխա, այնուհետև Մարտունիում՝ 30, Քաշաթաղում՝ 21, Հադրութ, Շուշի և Շահումյան շրջաններում՝ համպատասխանաբար 3-ական երեխաներ:
Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 6 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):