Այս փուլում չկար այն բարձր կամքը, որ կարող էր Հայաստանում անշրջելի դարձնել հակակոռուպցիոն ռեֆորմները. Կարեն Զադոյան

05/06/2017 18:00

Այս փուլում չկար այն բարձր կամքը, որ կարող էր Հայաստանում անշրջելի դարձնել հակակոռուպցիոն ռեֆորմները. Կարեն Զադոյան


Հայաստանում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգ, այն չէ, ինչ սպասում էին քաղհասարակության ներկայացուցիչները, բայց, ասում են, որ քայլ առաջ է:

Հակակոռուպցիոն օրենսդրության մշակման ակունքներում կանգնած Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը թվարկում է՝ հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհին նախ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց, այնուհետև այնպես արվեց, որ պետական գնումներում հաղթած ընկերությունները պարտավոր են բացահայտել իրական սեփականատերերին՝ շահերի հնարավոր բախումը բացահայտելու համար:

Երկար ամիսներ աշխատանքից, քննարկումներից հետո հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում ԱԺ արտահերթ նիստին են ներկայացվել հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները՝ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլն:

Մասնավորապես, «Ազդարարաման համակարգի մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է անձանց հաղորդում ներկայացնել կոռուպցիայի մասին և պաշտպանում այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին:

«Մենք այստեղ ընդգրկեցինք հեղափոխական մոտեցում՝ տեղեկատվական նոր հարթակ է ստեղծվելու, որը ապահովելու է անձանց տվյալների գաղտնիությունը, անանունությունը, և անձինք կարող են ներկայացնել հաղորդում կոռուպցիոն խնդիրների մասին: Վստահ եմ, որ այդ նախագիծը կընդունվի, որովհետև այն կարևոր է հանրության համար: Այդ նախագծում հանրության վախերը նույնպես փարատվել են, որպեսզի տեղեկություն հաղորդողները որևէ կերպ չդառնան հաշվեհարդարի զոհ, քանի որ Հայաստանը փոքր է, բոլորը իրար կամ ճանաչում են, կամ միջնորդավորված են ճանաչում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Կարեն Զադոյանը:

«Ազդարարաման համակարգի մասին» նախագծով ստեղծվելիք տեղեկատվական հարթակը իրենից տեխնիկական լուծումներով կներկայացնի այնպիսի հնարավորություն, երբ հաղորդում տված անձի տվյալները, IP հասցեն կկոդավորվի և չի երևա այն մարմինների մոտ, որոնք կզբաղվեն այդ գործի քննությամբ և հնարավոր չի լինի նրա անձնական տվյալները պարզել:

«Շատ կարևոր է, որ անձը իմանա, օգտագործելով տեխնիկական այսօրվա հնարավորությունները, հնարավոր է նաև փակել իր անձնական տվյալները», - նկատեց Զադոյանը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծն է: Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս մարմինը ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա:

Այս հարցում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում եղել են տարաձայնություններ: Կարեն Զադոյանի խոսքով՝ իրենք ներկայացրել են այդ մարմնի կառավարման երկու մոդել՝ ունիվերսալ և կանխարգելիչ, սակայն ընտրվել է վերջինը:

Հակակոռուպցիոն ունիվերսալ մոդելը պետք է իրականացներ երեք գործառույթ՝ կանխարգելիչ, կրթական և քննչական, իսկ կանխարգելիչ մոդելը ներկայացնում է երկու գործառույթ՝ կանխարգելիչ և կրթական:

Այսինքն՝ կառավարությամբ առաջարկվող մարմինը չի կարող ունենալ քննչական գործառույթ և չի կարող բացահայտել կոռուպցիոն հանցագործություններ: Մինչդեռ, Կարեն Զադոյանի խոսքով, կոռուպցիոն հանցագործությունների գծով մասնագիտացված մարմինը կարող էր քննչական գործառույթ իրականացնել:

«Օրինակ, «Ազդարարաման համակարգի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ այս մարմինը պետք է զբաղվի ազդարարման համակարգով ստացված դիմումների արժանահավատության պարզմամբ, որից հետո ֆիլտրացիա է անելու, ինչից հետո եթե տեսնում է, որ իրոք կան կոռուպցիոն ռիսկեր, փոխանցում է ՀՀ գլխավոր դատախազությանը: Ես վստահ եմ, որ միայն քննչական մասնագիտացված մարմինը կարող է դա անել, և այդ գործը չի կարող հանձնաժողովն անել: Դա քննչական գործառույթ է, իսկ հանձնաժողովը չունի քննչական գործառույթներ», - նկատեց Կարեն Զադոյանը:

Մյուս խնդիրը, որ մտահոգություն է առաջացրել քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մոտ, կապված է մարմնի կառավարման համակարգի հետ: Զադոյանի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ցանկալին միանձնյա ղեկավարով մարմնի մոդել ունենալն է, և կոլեգիալ կազմով հաջողության պատմություններ գրեթե չկան: Ընդհանրապես, ըստ Զադոյանի, կոլեգիալության սկզբունք որդեգրելով՝ մարմինը չի կարող հստակ պայքարել կոռուպցիայի դեմ, և մարմինը պետք է ունենա մեկ ղեկավար:

Նկատենք, որ Բարձրաստճան պաշտոնատար անձանց էիկայի հանձնաժողովի անդամները 5-ն են և նախագծով առաջարկվում է, որ նրանց նշանակի Ազգային ժողովը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ որևէ հիմնավորում չկար, թե ինչո՞ւ որոշվեց, որ հանձնաժողովն ունենա 5 անդամ: Չի ընդունվել նաև 10 տարվա աշխատանքային, որից 7 տարին հակակոռուպցիոն ոլորտում փորձ ունենալու մասին նրանց առաջարկը, սակայն կառավարությունը այդ շեմն իջեցրել է՝ դարձնելով 7 տարի, որից 5 տարին՝ հակակոռուպցիոն ոլորտում:

«Մեր տպավորությունն այն է, որ ամեն ինչ հարմարեցված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջներին, որ նրանք վերանշանակվեն: Եթե բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովի անդամները լինեին 17-ը, ուրեմն նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման մարմինը կլիներ 17 հոգուց: Ի սկզբանե նախատեսված չի եղել, որ այդ անդամները ԱԺ-ի կողմից են ընտրվելու, այլ նախատեսված է, որ ՀՀ նախագահն է նշանակում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նոմինացվելուց հետո: Բայց հետո փոխվեց», - ասաց Կարեն Զադոյանը:

Հանձնաժողովին կից ստեղծվելու է հասարակական խորհուրդ, որը պետք է իրականացնի մոնիտորինգ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի մեծ լիազորություններ և նրան հասանելի կլինեն պետական տարբեր շտեմարաններ՝ պարզելու, բացահայտելու շահերի բախումը, նվերների հետ կապված կարգավորումները:

«Այս փուլում ես կարծում եմ, որ չկար այն բարձր կամքը, որ կարող էր Հայաստանում անշրջելի դարձնել հակակոռուպցիոն ռեֆորմները: Այո, զգալի կամք կա և դրա արդյունքը տեսնում ենք, բայց դրանցից ամենակարևորը կապված է լինելու այս մարմնի հետ, որը իրականում լինելու է այն իրավասուն, որը պետք է ապահովի այդ բոլոր ռեֆորմները: Եթե մենք ունենում ենք ոչ լիարժեք մարմին, մենք չենք կարող ապահովել այն բոլոր ռեֆորմները, ինչ պետք է ապագայում իրականացվեն: Հուսանք, որ հանձնաժողովը դրական արդյունքներ կգրանցի, և մենք կողջունենք հանձնաժողովի ստեղծումը», - ասաց Կարեն Զադոյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա

Տվյալ բաժնի վերջին նյութերը