07/06/2017 15:30
«Ազդարարի մասին» նախագիծը «գործ տալու» ինստիտուտ է. ՀՅԴ խմբակցության պատգամավոր (Տեսանյութ)
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ազդարարի ինստիտուտի ներդրումը ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը համարում է «գործ տալ»:
Նկատենք, որ խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, և ԱԺ-ին ներկայացրած «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է անձանց հաղորդում ներկայացնել կոռուպցիայի մասին և պաշտպանում այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին:
«Բոլորս հայ ենք, ու եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ այս օրենքը կարդում էի, միտքս եկավ այն գաղափարը, որ սա, ժողովրդական լեզվով ասած՝«գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Նա նկատեց, որ այսօր «հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք», ու այս գաղափարները ներմուծելը հայերին հարիր չէ:
«Եկեք հայ մնանք», - հավելեց Կարապետյանը: